Զապը երկու ամսով կալանավորվեց
Քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, որ ավելի հայտնի է Զապ մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։ Այդ մասին Ambion.news-ին հայտնեցին դատարանից։
Նշենք, որ այս գործով դատավոր է նշանակված Մանվել Շահվերդյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն Զապին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
