Ամստերդամից՝ Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության նոր հնարավորությունները

 Ամստերդամից` Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիաների և տեղական փորձագիտական ներուժի զարգացման հաջորդ փուլը

Ամստերդամում կայացել է ՍՄՄՀաբ-ի և Juniper Networks-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հնարավորությունները, Juniper Networks-ի տեխնոլոգիական լուծումները, հայաստանյան պատվիրատուների պահանջները, ինչպես նաև Հայաստանում Juniper-ի լուծումների վերաբերյալ տեղական տեխնիկական փորձագիտական ներուժի զարգացման հնարավորությունները։

Սեպտեմբերի 18-ին ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Juniper Networks-ի թիմի հետ ընկերության՝ Ամստերդամում գտնվող գրասենյակում։

ՍՄՄՀաբ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Լիդա Նալբանդյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, և Արա Սարգսյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի B2B ուղղության տնօրեն։

https://mediahub.am/post/5o2rewvjv2fmnd0z

Share This