Նորահայտ ՔՊ-ականը՝ Սամվել Բաբայանի նախկին թիմակից․ 2021-ին նա պայքարում էր «ծնկի չգալու» դեմ

Ազգային ժողովում իր առաջին ելույթից հետո հայտնի դարձած ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը, պարզվում է, նախկինում այլ կուսակցության անդամ է եղել ու մասնակցել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խոսքը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության մասին է, որի ցուցակի 5-րդ համարը եղել է հենց Վարդանյանը։

 

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարեւոր ու վճռորոշ պահի առաջ. այն է ՝ կորցնել պետականությունը եւ ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ավելի քան երբեւէ պետք է գիտակցենք , որ այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Բավ է թուլանալու, ընկճվելու, դեգերելու եւ սգալու»,- հենց այսպիսի հայտարարություններ էր կատարում ներկայիս ՔՊ-ականը 5 տարի առաջ։

 

 

Share This