Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ գները բարձրացել են, շինարարական աշխատանքները՝ կանգնել
Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է առաջացել․ որոշ շինարարական աշխատանքներ ստիպված են եղել դադարեցնել
Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է առաջացել, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու շաբաթ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խանութներում ցեմենտ կա՛մ չկա, կա՛մ այն վաճառվում է սահմանափակ խմբաքանակներով և առնվազն 400 դրամով ավելի թանկ։
Հիմնական պատճառներից մեկը Իրանից ցեմենտի մատակարարումների կտրուկ կրճատումն է։
