Արման Ծառուկյան․ Ռուֆիին հաղթելու դեպքում հաջորդը՝ չեմպիոնական մենամարտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը վստահ է, որ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին հաղթելու դեպքում անցկացնելու է չեմպիոնական մենամարտ ։

«Այո, 100 տոկոս է, որ այս մենամարտից հետո մենամարտելու եմ չեմպիոնական գոտու համար։ UFC-ի հետ այդպիսի զրույց արդեն եղել է։ Այժմ կենտրոնացած եմ միայն Ռուֆիի դեմ մենամարտի վրա։ Եթե հաղթե, հաջորդ տարվա սկզբում կլինի տիտղոսային մենամարտը»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն ։

Share This