ԱԺ հանձնաժողովում քննարկվել են Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու բնակապահովման հարցերը

Այսօր Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի գործընկերներիս հետ հանդիպեցինք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։

 

Լսեցինք պետական աջակցության և բնակապահովման ծրագրերի վերաբերյալ նրանց դիտարկումներն ու բարձրացրած հարցերը։ Պայմանավորվեցինք դրանք գույքագրել, քննարկել հանձնաժողովում և փոխանցել գործադիր իշխանության մեր գործընկերներին՝ հնարավոր լուծումներ գտնելու համար։

Share This