Իտալիայի ամենատարեց տղամարդը մահացել է 113-րդ տարում
Իտալիայի ամենատարեց տղամարդը մահացել է 113-րդ տարում։ Այդ մասին հայտնել է Corriere della Sera պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ մարտի 25-ին երկրի հարավում գտնվող Բազիլիկատա շրջանում, Ավիլյանո համայնքի Սարնելլի գյուղի բնակիչ Վիտանտոնիո Լովալլոն դարձել էր 112 տարեկան։ Տղամարդու մահվան մասին ավելի վաղ հայտնել էր գյուղի ղեկավար Ջուզեպպե Մեկկան։
