«Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասին

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը rtvi.com-ին ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շիրակի ռուսական բազայի մասին «գործարքի խաղաքար» է։ Նա նշել է, որ Հայաստանը փորձում է պայմաններ դնել կամ նոր համաձայնագիր ստորագրել, սակայն «մենք վճարում ենք բազայի համար», և ընդգծել, որ սա միջպետական ու միջկառավարական հարաբերությունների հարց է։

Կոլեսնիկի խոսքով, Փաշինյանը ցանկանում է պահպանել սահմանը, բայց դա դժվար է և պահանջում է հավասարակշռություն։ Նա կանխատեսել է, որ Հայաստանի հեռանալը Ռուսաստանից մեծ կորուստներ կբերի, հիշատակելով վիզաների նախատեսվող կիրառումն ու առևտրի նվազումը, ինչպես նաև ընդգծել, որ սփյուռքի շատ անդամներ և ինքնին հայերը դեմ են հարաբերությունների խզմանը։

Share This