Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա ծնվել է 1948-ին, խաղացել է 1968-1969-ը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970-ից՝ Երևանի «Արարատ»-ում։ 1973-ին ԽՍՀՄ գավաթակիր և երկրի առաջնության ոսկե մեդալակիր է, պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով։ «Արարատ»-ում ունի 63 խաղ ու 5 գնդակ։
