Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Equipe-ի շապիկին․ ո՞վքեր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները

Ֆրանսիական L’Equipe-ը սեպտեմբերի 15-ի համարի շապիկին ներկայացրել է «Ոսկե գնդակ-2026»-ի հիմնական ֆավորիտների հնգյակը։ Նշվում է, որ նրանց թվում չկա Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ։

«Սա նրանց նախագիծն է» խորագրով առանձնացվել են Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա») և Ուսման Դեմբելեն («ՊՍԺ», մրցանակի գործող դափնեկիր)։

Արգենտինացի լրագրող Մատիաս Պալասիոսը ենթադրել է, որ իսպանացի կիսապաշտպանի բացակայությունը կարող է կապված լինել այլ գործոնների և նրա աղմկահարույց տեղափոխության հետ, թեև Ռոդրին մնում է 30 հավակնորդների պաշտոնական ցանկում։ 70-րդ հոբելյանական արարողությունը կայանալու է երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում, 100 լրագրողների քվեարկությամբ։

Share This