ԱԱԾ-ի շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանը Հակոբ Սիմիդյանի սանիկն է

Պարզվում է` ԱԱԾ-ի շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանի սանիկն է

«Ժողովուրդը» զրուցել է Սիմիդյանի հետ, նա չի հերքել Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և ասել է, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել»՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

✔️Մինչդեռ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։

Share This