Խաչի պահոց օրերին բոլորի սրտաբուխ աղոթքները թող ընդունելի լինեն Տիրոջ առջև։ Այսօր Սուրբ Եկեղեցու տոնն է և Սուրբ Խաչի նավակատիկը

Սիրելիներ,

✝ Խաչի պահոց օրերին բոլորի սրտաբուխ աղոթքները թող ընդունելի լինեն Տիրոջ առջև: Այսօր Սուրբ Եկեղեցու տոնն է և Սուրբ Խաչի նավակատիկը:

 

Պատրաստվենք Խաչվերացի տոնին:

Կիրակի օրը գնանք եկեղեցի, մասնակցենք Ս.Պատարագին, հաղորդվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմնին ու Արյանը:

 

🕯Պահենք մեր հայրերի սրբազան հավատը, զարդարենք այն մեր բարի գործերով, Աստծո հետ հաղորդակցության մեջ լինենք, հրաժարվենք մեղքից, սիրենք Աստծուն ու մեր մերձավորին: Իսկ, սիրո աղբյուրը հենց Աստված Ինքն է:

🕯Ուստի, մոտ լինենք Կյանքի, Սիրո, Բարու Աղբյուրին, որ ծարավ չմնանք ու չորանանք: Նաև հիշենք մեր ննջեցյալներին երկուշաբթի` մեռելոցի օրը:

 

✝ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս:

Share This