«Ամբիոն Նյուզ»-ը փաստեր ունի․ խմբագրի դեմ ճնշումների և կեղծ հրապարակումների հետքերը փաստաթղթավորված են
«Ամբիոն Նյուզ»-ը փաստեր ունի․ խմբագրի նկատմամբ ճնշումների և կեղծ հրապարակումների հետքերն ամբողջությամբ փաստաթղթավորված են
«Ամբիոն Նյուզ»-ի խմբագրություն ստացվող ահազանգերը չեն դադարում։ Սակայն այս անգամ խոսքը միայն ահազանգերի մասին չէ․ խմբագրությունը փաստական նյութեր և ապացույցներ ունի։
Մեր տրամադրության տակ են հայտնվել նյութեր, որոնք վերաբերում են խմբագրի անունից տարածված կեղծ տեղեկություններին, տարբեր անձանց գործողություններին և խմբագրի նկատմամբ հնարավոր ճնշումների կազմակերպման փորձերին։
Մեզ հասած տեղեկությունների և առկա ապացույցների համաձայն՝ գործընթացում ներգրավված են նաև Երևանից գործող անձինք։ Նյութերում հիշատակվում են Վ․Գ․-ի հետ կապվող Գարիկ անունով անձը, ինչպես նաև Լ․Լ․-ն։
Հատկանշական է, որ այն տեղեկությունները, որոնք տարբեր հարթակներում տարածվել են խմբագրի անունից, ամբողջությամբ ֆիքսվել և փոխանցվել են «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությանը։ Ուստի ցանկացած փորձ հետագայում հերքելու այդ գործողությունների հետքերը կարող է բախվել արդեն իսկ պահպանված փաստական նյութերին։
Խմբագրությունը նաև հայտարարում է՝ իր դեմ իրականացվող ցանկացած գործողություն փաստաթղթավորվում է։ Անհրաժեշտության դեպքում առկա նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան իրավական գնահատական ստանալու նպատակով։
Հատկապես զգոն լինելու կոչ ենք անում բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են այս գործընթացում։ Ձեր գործողությունները մեզ հայտնի են, իսկ համապատասխան նյութերը պահպանված են։
«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է օրենքով սահմանված կարգով ներկայացնել իր ունեցած ապացույցները և պահանջել դրանց լիարժեք ուսումնասիրություն։
Խմբագրությանը լռեցնել չի հաջողվելու։
