Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների հարցով

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումների հարցով։ Գալստյանը, Facebook-ով տեղեկացնելով դիմելու մասին, նշել է, որ խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են։

Նա հիշեցրել է Դավիթ Իշխանյանի սեպտեմբերի 9-ի ուղերձը՝ Բաքվի ռազմական դատարանի չտրամադրված վճիռների մասին, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի դիմումները։ Նշվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ. զեկույցի մտահոգությունները, ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թ. զեկույցի գնահատականները, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաներն ու ENNHRI-ի համագործակցության հնարավորությունները։

Share This