Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունը որոնում է 2011թ. ծնված Անի Գևորգյանին՝ որպես անհետ կորած։ Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Share This