Աբովյանի համայնքապետի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա առիթով
Հարգելի՛ փրկարարներ.
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ձեր ստանձնած ռիսկային աշխատանքը մեծագույն պատասխանատվություն է և արժանի է հանրության բարձր գնահատությանն ու երախտագիտությանը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ողջ անձնակազմին, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատին, որն իրականացնում է պատասխանատու և բարեխիղճ ծառայություն համայնքի բնակավայրերում:
Կարևորում և բարձր եմ գնահատում Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Աբովյանի համայնքապետարանի ակտիվ համագործակցությունը, որի արդյունքում Աբովյան համայնքում մշտապես արագ ու արդյունավետ կանխարգելվել են արտակարգ իրավիճակները:
Փրկարարի օրվա առիթով համակարգի ներկայացուցիչներին մաղթում եմ անվտանգ ու արդյունավետ ծառայություն՝ բնակչության պաշտպանությանն ուղղված պատվաբեր ու մարդասիրական աշխատանքում:
