«Ազատություն»-ի հրապարակումից հետո 52-ամյա Գայանե Միրզոյանի ընտանիքի հարցով կիրականացվի կարիքի համակողմանի գնահատում

«Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված 52-ամյա Գայանե Միրզոյանի դեպքի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի սոցաշխատողները այսօր ևեթ կիրականացնեն այց և կարիքի համակողմանի գնահատում, ինչից հետո նաև կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում:

 

Տեղեկացնում եմ, որ նշված ընտանիքը փաստացի դուրս է մնացել ՄՍԾ տեղի ՏԿ ուշադրությունից, ինչի կապակցությամբ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը քաղաքային իշխանության հետ համատեղ քայլեր կձեռնարկի` պարզելու, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Share This