Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը։ Սպասվող հանդիպման մասին «Վեստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողի դիտարկմամբ՝ այցը տեղի է ունենում երկակի օրակարգի ֆոնին՝ Հայաստանի ընդդիմության ձերբակալությունների և Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների ձևափոխման հայտարարություններից հետո։ «Հիանալի հնարավորություն է դա բարձրագույն մակարդակով քննարկելու համար»,– նշել է Պեսկովը։

Share This