Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո, իսկ 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ին ցերեկը կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7։
