Աբովյանի ընտրությունների ինտրիգը. կառաջադրվի՞ Էդուարդ Բաբայանը

Մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվացել են հրապարակումները Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ, ինչը հուշում է քաղաքում քաղաքական ջերմաստիճանի աճի մասին։ Առաջիկայում կարող է մեկնարկել թեժ արշավ՝ նրա հնարավոր առաջադրման դեմ։

Նշվում է, որ Բաբայանը չի տեղավորվում ոչ իշխանության, ոչ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի չափելի մեծ աջակցություն ընտրողների շրջանում, ինչը «անհարմար» է տարբեր քաղաքական կենտրոնների համար։ Աբովյանը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։

Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար՝ թիրախավորված, այդ թվում՝ կեղծ արտահոսքերով։ Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ Բաբայանը կդիմակայի՞ տեղեկատվական գրոհներին ու կհասնի՞ ընտրապայքարի ավարտին, և արդյոք նրա առաջադրումը կդառնա՞ ընտրությունների գլխավոր ինտրիգը։

Share This