Իրավապահները ներխուժել են նաև Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն
Իրավապահների գործողությունները, ըստ շրջանառվող տեղեկությունների, հասել են նաև երգչուհի Սիրուշոյի կողմից հիմնադրված «Պռեգոմեշ» ընկերություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահները ընկերությունում իրականացնում են գործողություններ, սակայն այս պահին հայտնի չէ՝ ինչ վարույթի շրջանակում են դրանք իրականացվում, ինչ գործողություններ են կատարվում և արդյոք առգրավումներ են իրականացվել։
«Պռեգոմեշը» Սիրուշոյի հիմնադրած հայկական զարդերի բրենդն է, որը գործում է նաև որպես առևտրային ընկերություն։
Ամբիոն Նյուզը փորձում է ճշտել տեղեկությունը իրավապահ մարմիններից և մանրամասները կներկայացնի լրացուցիչ։
