«Մայկա-տռուսիկից» մինչև Ապրիլյան պատերազմ․ ԱԺ քննարկումները սյուռ բնույթ են ստացել.Աբրահամյան

ԱԺ քննարկումներն այնքան սյուռ բնույթ են ստացել, որ բոլոր հավանական ու անհավանական ճակատներում և հատկապես մարտադաշտում կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը 2016 թվականի ապրիլյան գործողություններն է «վերլուծում»։

 

Միլիարդներով սպառազինություն, զինտեխնիկա, ռազմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփուշտից է խոսում։

 

Մեկ ամիս է՝ հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է զինված ուժերում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերով, 8 տարի շարունակ հնչեցվող ու այդպես էլ չկանխվող արատավոր բարքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում։

Share This