Ինչպե՞ս հասկանալ սեփական դերը, կարդալ մարդկանց և ավելի ճկուն գործել․ Երևանում՝ Կոնստանտին Դիկինի բացառիկ պրակտիկումը
Ուզում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացնել մի շատ հետաքրքիր միջոցառման մասին։
Շուտով Երևանում տեղի կունենա ճգնաժամային հոգեբան և բիզնես-քոուչ, Պրակտիկ հոգեբանության ինստիտուտի հիմնադիր, Կոնստանտին Դիկինի հոգեբանական պրակտիկումը։
Թեման՝ դերային ինտելեկտը, դրա գործնական նշանակությունն ու զարգացման հնարավորությունները։
Դերային ինտելեկտը օգնում է հասկանալ, թե ինչ դեր ենք ստանձնում տարբեր իրավիճակներում, ինչպես ենք ազդում մարդկանց վրա, կարդում դիմացինի վարքը և ավելի ճկուն գործում բանակցություններում, բիզնեսում ու ղեկավարելիս։
Պրակտիկումը հատկապես հետաքրքիր և օգտակար կլինի բիզնեսով զբաղվող մարդկանց, ղեկավարների, հոգեբանների, քոուչների և մարդկանց վարքով հետաքրքրվողների համար։
Ծրագրում նախատեսված է նաև նեթվորքինգ, որը հնարավորություն կտա ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, ստեղծել նոր կապեր և փոխանակվել մասնագիտական փորձով։
📍 The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan
📅 Հոկտեմբերի 31 — նոյեմբերի 1
🕚 11:00–17:00
Տեղերը սահմանափակ են։
Մանրամասների համար կարող եք գրել ինձ անձնական նամակով կամ կապվել վաճառքի բաժնի հետ՝ +374 33 70 58 11։
