Ընտանեկան բռնության դեպքում պետք է գործի <<մի լռի'ր>> կարգախոսը. Դուրյան
Մեր զրուցակիցն է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը
– Տիկի՞ն Դուրյան, հիմնականում ի՞նչ հանցավորությունների մեջ են ներգրավվում անչափահասները, և ի՞նչն է դրդում նրանց ոչ օրինական քայլեր կատարել։
– Անչափահասների շրջանում առավել հաճախ արձանագրվում են գողության, մարմնական վնասվածք հասցնելու , խուլիգանության դեպքերը։ Վերջին տարիներին ավելանում են համացանցի միջոցով կատարվող իրավախախտումները։ Պատճառներից կնշեի ընտանիքի անբարենպաստ մթնոլորտը, երեխսներին անուշադրութան մատնելը, հսկողության պակասը, սոցիալական ծանր պայմանները, կրթության եվ դաստիարակության բացթողումները։ Հարկ եմ համարում նշել նաև սոցիալական ցանցերի եվ ինտերնետի վտանգավոր ազդեցությունը ։
– Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին թմրանյութերից և հանցավոր արարքներից: Որտե՞ղ փնտրենք գլխավոր պատասխանատուներին։
-Կանխարգելումը պահանջում է համալիր մոտեցում։ Հարկ է նշել, որ պատասխանատուների ցանկը շատ մեծ է, սկսած ընտանիքից, դպրոցից, բոլոր շահագրգիռ կառույցներից, համայնքից, իրավապահ համակարգից , ավարտած հասարակությունով։Կանխարգելման գործընթացում պետք է ներգրավված լինեն համայնքի եվ շահագրգիռ պետական մարմինների պատասխանատուները: Ծնողներն ու ուսուցչական կազմը պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն անչափահասի վարքագծում նկատվող փոփոխությունները։ Դպրոցներում շատ կարևոր է իրազեկման ծրագրերի իդակսնացումը՝ ինչպես մանկավարժների այնպես էլ ոստիկանների մասնակցությամբ։
– Շատ հաճախ կինը, դառնալով ընտանեկան բռնության զոհ, ստիպված կանգնում է երկընտրանքի առջև
մի կողմից բռնություն, իսկ մյուս կողմից բռնությունը հանրային չդարձնելու սպառնալիքներ։ Ինչպե՞ս պետք է վարվի կինը այս պարագայում։
-Բռնությունը երբեք չի կարելի միայնակ լռությամբ տանել։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել հարազատներին, սոցիալական ծառայություններին կամ ոստիկանությանը։ Աստեղ պետք է գործի «մի’ լռիր» կարգախոսը։
