Կասեցվել է «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի  գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
– չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
– օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
– բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, եղել են ժանգոտված, պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
– սննդի սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։

Share This