Պատերազմի անհայտ կորածի ընտանիքում նոր կյանք է ծնվել․ Արմեն Մարգարյանի քույրը՝ փոքրիկ Մարիամը
44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ուրախալի ու հուզիչ իրադարձություն է տեղի ունեցել․ ընտանիքում ծնվել է նրա փոքրիկ քույրը՝ Մարիամը։
Փոքրիկ Մարիամի ծնունդը ընտանիքի համար դարձել է միաժամանակ և՛ մեծ ուրախության, և՛ հուզմունքի առիթ։ Նա աշխարհ է եկել մի ընտանիքում, որը շարունակում է սպասել իր որդուն՝ 2020 թվականի պատերազմից հետո նրա ճակատագրի մասին հստակ տեղեկության ակնկալիքով։
Մարիամի ծնունդը կարծես նոր լույս է բերել ընտանիք՝ տարիների ցավի ու սպասման կողքին։
Թող փոքրիկ Մարիամը մեծանա խաղաղ երկնքի ներքո, իսկ Արմենի ընտանիքը շուտով ստանա ամենասպասված լուրը՝ նրա վերադարձի մասին։
