Փրկարարները կովին դուրս են բերել Ախուրյանի աջափնյա ջրանցքից
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի աջափնյա ջրանցքում։ Փրկարար ծառայությունը ստացել է ահազանգ, որ ջրանցքում կով է հայտնվել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ միջոցների կիրառմամբ իրականացրել են փրկարարական աշխատանքներ և հաջողությամբ կենդանուն դուրս բերել ջրանցքից։
Բարեբախտաբար, կովը փրկվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
