Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի հաստատումը «ամբողջությամբ պայմանավորված է» թագավորության՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ և Աբրահամյան համաձայնագրերին միանալով, գրում է Al Jazeera-ն։ Նա Truth Social-ում նշեց, որ համաձայնագիրը «կհաստատվի», եթե այդ պայմանը կատարվի։
Թրամփի հայտարարությունը հնչեց պաշտոնական հայտարարությունից մեկ օր անց։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը և Էր Ռիյադը ստորագրել են «խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության համաձայնագիր» և երկկողմ երաշխիքների համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագրի մեկնարկի կապակցությամբ։
