«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում
Հուլիսի 3–16-ը «Երաժշտություն հանուն ապագայի» ծրագրի «Հայ Վիրտուոզներ» ուղղության ուսանողները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուն Էստոնիայում մասնակցեցին Յարվի ակադեմիային և Պյարնուի փառատոնին։
Նրանք ունեցան 21 վարպետության դաս, ընդգրկվեցին Յարվի ակադեմիայի սիմֆոնիկ նվագախումբում և ելույթ ունեցան փառատոնի երկու համերգներին՝ բացման (մաեստրո Նևե Յարվի) և փակման։
Փորձերը կայացան Մուբայում և Պյարնու համերգասրահում, ուսանողական համերգը՝ Սուրբ Էլիզաբեթ եկեղեցում։ Ընդհանուր ունեցան 7 ելույթ (2-ը՝ նվագախմբի կազմում) և ունկնդրեցին 6 համերգ։
