Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿի կողմից Գլխավոր դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ էիսկ պայմանագիրը ՊՈԱԿում հաշվառված է որպես դադարած։ ՄիաժամանակԿադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել էոր պայմանագրի դադարման պետական գրանցում չի իրականացվել։

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

Share This