Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ առաջնահերթություն ունեցողների համար, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայտագրվում են՝ նույն դպրոցում սովորող քույր-եղբայր ունեցողները, դպրոցի աշխատակիցների երեխաները, սպասարկման շառավղում բնակվող սոցիալապես անապահով, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաև ներքին գործուղմամբ տեղափոխված պետական աշխատողների երեխաները՝ հուլիսի 20-ին դիմած դեպքում։

Արտոնությունները գործում են հայերեն և ռուսերեն հոսքերի համար։ Համակարգը բաց է մինչև օգոստոսի 2-ը՝ 24:00, որից հետո հայտագրումը կշարունակվի ընդհանուր կարգով՝ երկրորդ փուլով։

Share This