Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

Կառավարության որոշմամբ հստակեցվել են միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև լրավճարի ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող կարգավորմամբ այդ աշխատողներին լրավճար չի տրամադրվում։

Սրա հետևանքով լրավճարից զրկվում են, օրինակ, գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլք, որոնք ոչ վարչական լինելով՝ վարում են բնագիտական ու տեխնոլոգիական առարկաներ՝ խաթարելով խրախուսական նպատակը։

Որոշմամբ առաջարկվում է տարանջատել ոչ ուսուցիչ մանկավարժական և վարչական աշխատողներին՝ սահմանելով, որ լրավճար չի տրվում միայն վարչականներին։

Share This