Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանն իր գրառմամբ անդրադարձել է ընկերոջը՝ Ավետիք Չալաբյանին՝ նշելով, որ արդարադատությունը հաճախ գործիք է, իսկ ճշմարտախոսությունը՝ «հանցանք», և որ Չալաբյանը անազատության մեջ է «շինծու ու անհիմն մեղադրանքներով»։

Ըստ նրա, Չալաբյանի քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը. նա Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ, խոնարհ ու անդրդվելի զավակ է և մեր դարավոր արժեքների պաշտպանը։

«Արդարության համար հալածվողները չեն պարտվում, նրանք կոփվում են», գրել է նա՝ հավելելով, որ Չալաբյանի «ներքին լույսն ու հավատքը» անսասան են, և վստահեցնելով, որ իրենք նրա կողքին են։

Share This