ՖՐՈՒՆԶԻԿԻ ԾԱՆՐ ԴԵՐԸ
«Նրա ամենադրամատիկ դերը փոստատարի դերն էր «Հին օրերի երգը» ֆիլմում:
Պատերազմի տարիներին մեր բակում ապրում էր մի հաշմանդամ, որ Լենինական էր վերադարձել ռազմաճակատից ու փոստատար էր աշխատում:
Մի անգամ մեզ՝ երեխաներիս «սև թուղթ» տվեց:
Մենք ուրախացանք և «ուռա» գոռալով ծրարը տարանք, հանձնեցինք մի ծեր կնոջ՝ կարծելով, թե դա նամակ է ռազմաճակատից…
Ֆրունզիկն ամբողջ կյանքում հիշում էր այդ դեպքը:
Ֆիլմում նա պիտի խաղար փոստատարի դերը, որը մորն էր հանձնելու չորրորդ որդու մահվան ծանուցագիրը…
Այդ դրվագը մենք նկարահանեցինք մեր մանկության քաղաքում:
Ֆրունզիկը երեք օր դուրս չեկավ հյուրանոցի համարից: Խմում էր:
Հետո դուրս եկավ չսափրված դեմքով, կապտած աչքերով ու ասաց.
«Ես պատրաստ եմ նկարահանվելու»…
Երեք օրում նա վերածվել էր հաշմանդամ ծերունու…»:
Ալբերտ Մկրտչյան
