Արդարության սպասումով անցած դժվար տարիները.Անուշ Զուրաբյան
Երեք տարի առաջ, երբ Կոտայքի մարզում պայքարում էի տրանսպորտի թանկացման դեմ, իմ կյանքում տեղի ունեցան շատ ծանր իրադարձություններ։ Ես համոզված էի, որ այդ ժամանակ ենթարկվել եմ ճնշումների, իսկ այդ դեպքերի համար մինչ օրս չեմ ստացել այն արդարությունը, որին սպասում էի։ Ամիսներ շարունակ ես, իմ անչափահաս երեխան և քրոջս ընտանիքը վախի մթնոլորտում էինք ապրում։
Այսօր, տեսնելով տեղի ունեցող իրադարձությունները, կրկին հիշում եմ այդ օրերը։ Կյանքը հաճախ բումերանգի նման է․ յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ կանգնում է իր արարքների հետևանքների առաջ։
Հուսով եմ, որ բոլոր գործերը, անկախ նրանից, թե ում են վերաբերում, կքննվեն օրենքի շրջանակներում, իսկ յուրաքանչյուր պատասխանատու անձ, այդ թվում՝ քննիչներն ու դատախազները, կգործեն անաչառ և օրենքի պահանջներին համապատասխան։
