Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը — ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն», Երևան, Մաշտոցի 42/6) իրականացված ստուգմամբ արձանագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
