Շիրակի մարզում քննարկվել է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքը
Այսօր գումարվել է ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» №774-Ն որոշման 6-րդ կետով ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը։
Նիստի ընթացքում քննարկել ենք 2026 թվականի ամառային զորակոչի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների ընթացքը, պլանային առաջադրանքները, դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր։
📍«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթների համաձայն՝ քննարկել ենք նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ։
