Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ
Անցած շաբաթ Եվրոպայում ուժեղ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 1,300 մարդ, գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը իր X էջում։
«Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է բարձր ջերմաստիճանների հետ կապված ավելցուկային մահացության ավելի քան 1,300 դեպք», նշել է նա։ Նրա խոսքով՝ ջերմային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», և մայրցամաքի բնակարանները, աշխատավայրերը ու դպրոցները նախատեսված չեն նման ջերմաստիճանների համար։
Գեբրեյեսուսը նշեց, որ Եվրոպայում տաքացումը տեղի է ունենում ամենաարագ տեմպերով, իսկ աճի տեմպերը կրկնակի գերազանցում են համաշխարհային միջինը։
