Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։

Share This