Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
Հունիսի 28-ին ոստիկանները, փրկարարները և քաղաքացիները վերսկսել են երեկ Փամբակ գետում ջրահեղձ եղած քաղաքացու որոնումները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրասուզակները գործում են գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու հարազատները որոնում են գետի ողջ երկայնքով, իսկ հետագայում կառավարվող թռչող սարքերն էլ կմիանան աշխատանքներին։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին թունելի մոտ հոսող գետում հայտնաբերվել էր դի, որը փրկարարները փորձում էին դուրս բերել հատուկ ճոպանով։
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ դիակից մոտ 700 մետր վերև՝ գետում, հայտնաբերվել էր «Օպել» ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ մարդ էր եղել։
