Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Նախկինում հաղորդվել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։
Պարզվել է, որ Հակակոռուպցիոն դատարանի կիրառած արգելանքի պայմաններում Կ.Գ.-ն կազմակերպել է ԱՐՄ Առինքն՝ Պ. Սևակ թաղ., 14-րդ փ., 8 հասցեում տան արտաքին ու ներքին, ներառյալ նկուղային պատերի վնասումը։ Պետությանը պատճառվել է առնվազն 229 մլն դրամ վնաս։ 2026 թվականի հունիսի 10-ին ընտրվել է տնային կալանք՝ մեկ ամսով և 20 մլն դրամ գրավ։ Դատախազը շուրջ 229 մլն դրամի գույքային հայց կներկայացնի դատարան։
