85 տարեկանում մահացել է «Ընկերներ» սերիալի լեգենդար ռեժիսոր Ջեյմս Բերոուզը
«Friends» («Ընկերներ») կուլտային սերիալի ռեժիսոր, ամերիկացի հեռուստառեժիսոր և պրոդյուսեր James Burrows Ջեյմս Բերոուզը մահացել է 85 տարեկան հասակում։
Բերոուզը համարվում էր ամերիկյան հեռուստատեսության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա 11 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի և 47 անգամ առաջադրվել այդ հեղինակավոր մրցանակին։
Նա լայն ճանաչում էր ստացել հատկապես Friends («Ընկերներ») սերիալի շնորհիվ՝ իր մասնակցությունն ունենալով նաև բազմաթիվ այլ հայտնի հեռուստանախագծերում։
