Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխայի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխայի սպանության դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է, որ Ռ.Ե.-ն իր խնամքին հանձնված 1-ամյա Ա.Մ.-ին, մեղադրելով իր և Մ.Ռ.-ի ընտանիքում անհաշտ իրավիճակ ստեղծելու մեջ, 2026-ի հունվար-մարտին, այդ թվում՝ մարտի 10-ին, բազմիցս հարվածել է մարմնի և գլխին՝ առաջացնելով գիտակցության կորուստ։
Բացի այդ, 2026-ի մարտի 15-ին Ռ.Ե.-ն դիտավորությամբ հարվածել է երեխայի գլխին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով, նա կալանավորվել է։
Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։
