Բրյուսովի համալսարանը հրապարակել է անվճար տեղերի հայտարարությունը ժամկետի ավարտից առաջ

Հայաստանի բուհերում մեկնարկել է 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը, առաջին փուլի փաստաթղթերի ընդունումն ավարտվում է։ Կառավարությունը պետպատվերով տեղերը հաստատել է հունիսի 11-ին։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանն իր կայքում և սոցիալական էջում հայտարարությունը տեղադրել է հունիսի 18-ին՝ նշելով, որ ԱՆՎՃԱՐ տեղերի դիմումները ընդունվում են հունիսի 5-20-ը։ Այսպիսով, այն հրապարակվել է ժամկետի ավարտից երկու օր առաջ, իսկ հունիսի 20-ը շաբաթ է, ինչով դիմորդները փաստացի ունենում են մեկ օր։

Համեմատության համար՝ ԵՊԲՀ-ն դիմումները ընդունում է հունիսի 15-ից, Մանկավարժականը՝ հայտարարել է հունիսի 12-ին, ԵՊՀ-ն՝ սկսել է հունիսի 1-ից։

Share This