ՊԵԿ նախագահ․ 2025-ը բեկումնային տարի էր հարկային և մաքսային վարչարարության համար
2025 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար եղել է կարևոր բարեփոխումների և շոշափելի արդյունքների տարի։ Կոմիտեն շարունակել է իրականացնել ՀՀ կառավարության կողմից որդեգրված հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները՝ կենտրոնանալով վարչարարության պարզեցման, թվայնացման, ստվերի դեմ պայքարի, կամավոր հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների սպասարկման բարելավման վրա։
Ամփոփելով տարին՝ Էդուարդ Հակոբյանն արձանագրել է, որ 2025 թվականը հարկային և մաքսային վարչարարության համար եղել է բեկումնային տարի․ ՊԵԿ-ը ոչ միայն ապահովել է հարկային եկամուտների կայուն աճ, այլև շարունակել է կառուցել ավելի արդյունավետ, թվային, թափանցիկ և քաղաքացիներին ու բիզնեսին միտված հարկային և մաքսային համակարգեր։
Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1600
