Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ հետընտրական իրավիճակում ընդդիմությունը ՍԴ է դիմել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, իսկ ՔՊ-ին կից սատելիտները սկսում են խոսել ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։

Ըստ պարբերականի, Փաշինյանի հապշտապ քայլերը՝ ներառյալ կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագիծը, և ընդդիմադիրներին «փակելու» ու «նստեցնելու» վերաբերյալ հայտարարությունները, հուշում են նոր ընտրությունների նախապատրաստման մասին։

«Փաստ»-ի պնդմամբ՝ Փաշինյանը չի կարող այս դասավորությամբ փոխել Սահմանադրությունը և բավարարել Ալիևի պահանջը, ուստի ձգտում է առնվազն 65 տոկոս քվե ունեցող, սատելիտներով ձևավորված ԱԺ-ի։

Share This