Միքայել Մելքումյանը հեռացե՞լ է ԲՀԿ-ից. կուսակցությունում լռում են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է կապերը կուսակցության հետ, հեռացել ԲՀԿ-ից։

Մելքումյանը, որ Ծառուկյանի առաջնորդած կուսակցության նախընտրական ցուցակում 13-րդն էր եւ այն եզակի կուսակցականներից, որին իշխանափոխությունից հետո Ծառուկյանը պահել էր կողքին, նաեւ իր հեռուստաընկերությամբ հաղորդում էր վարում։

 

Թե ինչն է ԲՀԿ-ին այս նեղ պահին թողնելու պատճառը, մեզ ասացին, որ վախեցել է իշխանության մահակից, որ իրեն էլ կհեռացնեն Տնտեսագիտական համալսարանից, որտեղ դասավանդում է: Գուցե նաեւ պարտադրել են, որ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնի։

Երեկ մեզ չհաջողվեց ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, Մելքումյանն էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

 

Share This