Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. եղանակը հունիսի 14–18-ին

Հանրապետության տարածքում հունիսի 13-ի ցերեկը, ինչպես նաև 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրանների զգալի մասում, իսկ 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, առանձին հատվածներում էլ հորդառատ անձրև։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ։

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 17-ին և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև 16-ի ու 18-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին՝ աստիճանաբար կմեծանա 3-4 աստիճանով։

Share This