Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ»
Հրապարակ»-ը գրում է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանը, որը քավորսանիկական հարաբերություններ ունի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ֆավորիտ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, մինչ այս պահը ընտրությունների վերաբերյալ անհասկանալի պահվածք է որդեգրել։
Նրա շրջապատում վստահեցնում են, որ դեռ հրահանգ չեն ստացել՝ ում օգտին աշխատել, սակայն կասկածում են, որ Ալեքսանյանը չի դիմանալու Փաշինյանին ու հավանական ճնշումներին և կաշխատի իշխանության օգտին։
Նշվում է, որ մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են նրա «սիթիների», «Վեգա» էլեկտրոնիկայի խանութի, Բաղրամյանի ալյուրի գործարանի և այլ օբյեկտների աշխատողներին, հորդորում են գաղտնի պահել գործընթացը և խոստանում ամսավերջյան հավելավճարներ։
