Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Արտուշի Նահապետյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Այս մասին Ambion.news-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Կայքում տեղադրված հրամանագրում մասնավորապես նշված է․

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Արտուշի Նահապետյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

Share This